ԱԻՄ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ելք»-ի հետ:
Կուսակցության արտահերթ նիստում որոշումն ընդունվեց ձայների 11 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ:
«ԱԻՄ նախագահությունը քննարկեց ու որոշեց, որ ներկա պայմաններում նպատակահարմար է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա ընթացքում լուծելի չեն»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։